5082 դիտում
11:13 12-10-2017
Կալիֆորնիայի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհների զոհերի թիվն ավելանում է
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում մոլեգնած պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի։
BBC-ի փոխանցմամբ՝ զոհերի թվում տարեց ամուսիններ կան։ Զույգը վերջերս էր նշել ամուսնական համատեղ կյանքի 75-րդ տարեդարձը։ 100-ամյա Չարլզ Ռիփփին և նրա կինը՝ 98-ամյա Սարան, մահացել են Նափա շրջանում գտնվող իրենց տանը, որտեղ հրդեհը ոչնչացրել է 26 հազար հեկտար տարածք և 3500 շինություն։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ անհայտ կորած է համարվում մոտ 150 մարդ։
Կրակը ոչնչացրել է հանրահայտ «Հիլթոն» հյուրանոցը, մեծ թվով ավտոմեքենաների կայանատեղիներ, առանց էլեկտրականության են մնացել ավելի քան 90 հազար բնակելի տներ և ձեռնարկություններ։
Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ նահանգում բնական աղետի վերաբերյալ, որի շրջանակներում հրդեհից տուժածներին դաշնային ֆոնդից օգնություն կհատկացվի։
Նմանատիպ նյութեր
5220 դիտում
14:26 15-10-2017
Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհների զոհերի թիվն հասել է 40-ի
2496 դիտում
14:17 17-11-2018
Կալիֆորնիայի պատմության մեջ ամենախոշոր հրդեհների հետևանքով ավելի քան 1000 մարդ անհետ կորել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8937 դիտում
21:21 18-06-2017
Պորտուգալիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն ավելացել է` հասնելով 62-ի
Այս բաժնից
859 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1324 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
877 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել