2474 դիտում
22:42 16-11-2018
Քննարկվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրով նախատեսված աշխատանքները
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդունել է Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW), «Ֆիխտներ Ուոթեր և Տրանսպորտեյշն» (Fichtner GmbH & Co. KG) ընկերության, ՀՀ էներգահամակարգի պատասխանատուներին և փորձագետներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ) ծրագրով նախատեսված աշխատանքները, մասնավորապես, 400/220/10 կՎ «Դդմաշեն» ենթակայանի, էլեկտրահաղորդման 400 կՎ օդային գծի, 1050 ՄՎտ հզորությամբ բարձր լարման հաստատուն հոսանքի «Այրում» փոխակերպիչ կայանի կառուցման անհրաժեշտության տեխնիկատնտեսական նպատակահարմարությունը, ծրագրի նախապատրաստական աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները, դրանց տեխնիկական ու համակարգային լուծումների կիրառման արդյունավետությունը, տարածաշրջանի էներգահամակարգերի միջև աշխատանքների սինխրոնիզացման հնարավորությունները:
Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցմանը, քառակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:
Ներկայացված տեխնիկական առաջադրանքն ու տեխնիկատնտեսական ուսումնասիրության հաշվարկը՝ ըստ փուլերի, քննարկելուց հետո ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ էներգահամակարգերի միջև սինխրոն կապի (առանց հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցման) ապահովման համար սեղմ ժամկետում ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվության ցանկ՝ առավել մանրակրկիտ հաշվարկներ իրականացնելու և ընդունելի տարբերակ ընտրելու համար:
Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ էլեկտրաէներգետիկ համակարգերի տարածաշրջանային ինտեգրման, այդ թվում՝ տարածաշրջանի էներգահամակարգերի անվտանգության, էլեկտրաէներգիայի արտադրության, արտահանման և ներմուծման առավել արդյունավետ ռեժիմներ ապահովելու և Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքի հուսալիությունը բարձրացնելու առումով։
[b]Տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1002 դիտում
18:12 11-12-2015
83 մլն եվրո վարկ Հայաստանին` «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի 2-րդ փուլը ֆինանսավորելու նպատակով
Այս բաժնից
1570 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ