Էդմոն Մարուքյանն առաջարկում է քրեական հետապնդման ենթարկել կրկնակի քվեարկողին
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր շրջանառության մեջ է դրել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքում տուգանքը՝ որպես պատժատեսակ հանել և թողնել միայն 2-3 տարով ազատազրկման ձևով պատիժը:
Նախագծի մշակման համար հիմք է եղել այն հանգամանքը, որ Հայաստանում անցկացված «բոլոր քվեարկություններից, այդ թվում նաև վերջին սահմանադրական հանրաքվեից հետո 153-րդ հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ մշտապես պատիժ է նշանակվում 500 հազարից 600 հազար դրամի չափով տուգանք», ինչը «համարժեք չէ այլ քաղաքացիների քվեները գողացող և դրանով ժողովրդավարության դեմ ոտնձգող անձանց կատարած հանցանքին»:
Ըստ նրա` ակնհայտ է, որ հանցագործության բացահայտման դեպքում, երբ որպես պատիժ կիրառվում է տուգանք, այդ գումարը վճարվում է «պատվիրատուի» կողմից:
Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ պատժի խստացումը էապես կնպաստի հանցագործությունների նախականխմանը: