Իբրահիմովիչի գոլը ճանաչվել է լավագույնը MLS-ի մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի գոլը «Լոս-Անջելեսի» դարպասը (4:3) ճանաչվել է լավագույնը մրցաշրջանում:
Նշենք, որ դա շվեդ ֆուտբոլիստի առաջին գոլն էր MLS-ում: Բացի այդ, Զլաթանը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն նորեկ, ինչպես նաև ընդգրկվել է տարվա խորհրդանշական հավաքականում: