1881 դիտում
22:12 13-11-2018
Հայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով ներդրումային համաժողով
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և Բրիտանական «Ինվեսթ Ին Նեթվորք» ընկերությունը (Invest In Network) նոյեմբերի 14-16-ը կանցկացնեն «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային միջոցառումների շարք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աջակցությամբ և ՀՀ կառավարության հովանու ներքո:
Հիմնադրամի կողմից կազմակերպվող` պարբերական դարձած միջոցառումները միտված են ներկայացնելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ներդրումային հնարավորությունները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը:
Համաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել 15-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են Հայաստանում արևային կայաններ կառուցելու հնարավորությամբ։ Ներդրողները ներկայացնում են տարբեր երկրներ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Չինաստան, Լիբանան, ԱՄԷ, Ռուսաստան, Ղազախստան:
Համաժողովին կներկայացվի երկրաջերմային, հողմային և հիդրոէլեկտրակայանների կառուցման ներդրումային ծրագրեր, արևային ՖՎ ներդրումային հինգ ծրագիր, մասնավորապես Արագածոտնի մարզում գտնվող Թալին-2 տեղանքում արևային կայանի կառուցման հնարավորությունը, ինչպես նաև այդ նպատակով անցկացվելիք մրցույթի մանրամասները:
Նախատեսվում է ներկայացնել Հայաստանի էներգետիկ բնագավառի զարգացման տեսլականը և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար ստեղծված նպաստավոր միջավայրը՝ տեղական ներդրողների և բանկերի փորձով, օտարերկրյա ներդրումների ներգրավման խթանները:
Համաժողովի երկրորդ օրը կներկայացվեն Հայաստանում էներգետիկայի բնագավառի զարգացման հեռանկարները, ֆինանսական հնարավորությունները, արևային էներգիայի ներուժը:
Միջոցառման երրորդ օրը նախատեսված է այցելություն «Թալին-1» գործող արևային կայան և «Թալին-2» տարածք, ինչպես նաև «SolarOn» արևային վահանակներ արտադրող գործարան, տեղում ծանոթանալ տեղական արտադրանքին:
Համաժողովին ներկա կգտնվեն մոտ 300 մասնակիցներ, այդ թվում՝ դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա ներդրողներ, փորձագետներ, մասնավոր և հանրային հատվածի, պետական կառույցների ներկայացուցիչներ:
[b]Տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2023 դիտում
11:23 18-09-2018
Հայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով ներդրումային համաժողով
954 դիտում
13:40 27-02-2015
Հայաստանում այս տարի կանցկացվի միջազգային ներդրումային համաժողով
Այս բաժնից
496 դիտում
18:13 21-11-2024
Ազգային ժողովում հյուրընկալվել է Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահը
754 դիտում
18:01 21-11-2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ
907 դիտում
17:36 21-11-2024
Հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6,000-8,000 դրամ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան