211652_close_icon
views-count2053 դիտում article-date 11:23 18-09-2018

Հայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով ներդրումային համաժողով

Նոյեմբերի 14-16-ին Երևանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովը: Համաժողովը տեղի կունենա ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո. կներկայացվեն երկրի էներգետիկ ոլորտի հեռանկարները, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի բացահայտելու միջազգային համագործակցության ներուժը: Այն կծառայի որպես հարթակ քննարկելու համար նոր հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ ոլորտի առջև ծառացած մարտահրավերները: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ռեսուրսների զարգացումն ունի մեծ կարևորություն երկրի էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու առումով: Միևնույն ժամանակ երկրում կա արևային, հիդրո, քամու և երկրաջերմային աղբյուրների հսկայական չօգտագործված ներուժ: Համաժողովին կմասնակցեն ներդրողներ Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ավստրիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից՝ տեղում ծանոթանալու ոլորտի ներդրումային հնարավորություններին: «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովը կազմակերպվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) ու բրիտանական «Ինվեստ Ին Նեթվորք Լիմիթիդ» ընկերության (Invest In Network Limited) կողմից ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր