ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ս/թ նոյեմբերի 13-15-ը մեկնել է Մինսկ՝ Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության պետ, Բելառուսի գլխավոր դատական կատարող Դմիտրի Կովալենկոյի հրավերով՝ մասնակցելու «Հարկադիր կատարման համակարգի զարգացումը» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին:
Այս մասին տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Միջազգային համաժողովի ընթացքում քննարկվելու են տարբեր երկրներում հարկադիր կատարման համակարգերի կատարելագործման ոլորտում գրանցված ձեռքբերումներն ու դրանց հետագա զարգացման հեռանկարները: