211652_close_icon
views-count1320 դիտում article-date 11:15 13-11-2018

ԱԺ-ում Ռուզաննա Մուրադյանին փոխարինեց Նաիրա Կարապետյանը

ՀՀ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզանն Մուրադյանին փոխարինեց Նաիրա Կարապետյանը: Այս մասին հերթական քառօրյա նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Ըստ որի մանդատը տրվում է ՀՀԿ-ի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Նաիրա Կարապետյանին»,-հայտնեց Բաբլոյանը: Ն. Կարապետյանը երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները: Ավելի վաղ Ռ. Մուրադյանը հրաժարվել էր պատգամավորի մանդատից:

Նմանատիպ նյութեր