27622 դիտում
13:48 24-12-2015
ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին ի՞նչ թանկարժեք մեքենա է նվիրել սկեսուրը, ո՞րն է եղել նրա առաջին ավտոմեքենան եւ ավելին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ընդամենը 1 ավտոմեքենա ունի՝ 2001 թվականի արտադրության սպիտակ Mercedes C 240: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուզաննա Մուրադյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ ինքը մեքենա վարել գիտի, բայց չի վարում: Այն վարում է նրա ամուսինը:
«Ես սիրում եմ, երբ ավտոմեքենան ամուսինս է վարում: Ավելի հուսալի է, երբ ղեկն ամուսնուս ձեռքերում է: Ինքս աշխատանքի բերումով ավելի մտազբաղ եմ: Երթեւեկության ընթացքում վտանգավոր իրավիճակներ եղել են, բայց ոչ մեր մեղավորությամբ: Բայց, փա՛ռք Աստծո, որ վթարային ելքեր չենք ունեցել :Իսկ ավտոտեսուչները հաճախ չեն կանգնեցնում, քանի որ ամուսինս շատ կարգ ու կանոնով է վարում»,- ավելացրեց ԱԺ պատգամավորը:
Ավելին նշեց, որ ավտոմեքենան նվիրել են ամուսնու ծնողները՝ ԱՄՆ-ից են ուղարկել: Ավելի թանկարժեք մենաներ ունենալու երազանք, ցանկություն էլ չունի, քանի որ իր համար մեքենան ոչ թե երազանք, այլ փոխադրամիջոց է:
«Բնականաբար, հաճելի է նաեւ, երբ մեքենան ավելի հարմարավետ է լինում, սարքին եւ ժամանակակից, բայց ես այն տեսակը չեմ, որ գնի եւ ճոխության հետեւից ընկնեմ, իսկ մեքենայի գույներից սիրում եմ սեւն ու սպիտակը»-նշեց նա:
Իսկ առաջին ավտոմեքենան եղել է Москвич, հետո` Opel եւ երրորդը՝ վերը նշված Mercdes մակնիշի ավտոմեքենան:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մնում է ցանկանալ Ռուզաննա Մուրադյանին անփորձանք երթեւեկություն եւ էլ ավելի հարմարավետ եւ թանկարժեք ավտոմեքենաներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1564 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ