13051 դիտում
21:39 26-01-2017
ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանին նույնպես փոխարինեց Կարեն Կարապետյանը
Այսօր՝ հունվարի 26-ին ՀՀԿ Խորհրդի նիստում, որն այս պահին դեռ շարունակվում է:
Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ է ընտրվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նախագահի տեղակալներ են ընտրվել Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը և Արմեն Աշոտյանը:
Է. Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ կանոնադրական փոփոխությունների վերաբերյալ համագումարը որոշում է ընդունել, համաձայն որի՝ այլևս ունեն ավագների խորհուրդ:
Ավագների խորհրդի նախագահ է ընտրվել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Ընտրվել են նաև ստորաբաժանումների ղեկավարներ:
Երևանի հանրապետական կառույցի ղեկավար է ընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կանանց խորհրդի նախագահ է ընտրվել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, իսկ Երիտասարդական կազմակերպության նախագահ է վերընտրվել ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:
Նմանատիպ նյութեր
1323 դիտում
11:15 13-11-2018
ԱԺ-ում Ռուզաննա Մուրադյանին փոխարինեց Նաիրա Կարապետյանը
4782 դիտում
18:08 07-04-2014
Նախագահը Հովիկ Աբրահամյանին կնշանակի վարչապետ, իսկ Տաշիրի Կարեն Կարապետյանին՝ ԱԺ նախագահ. Տիգրան Կարապետյան
1302 դիտում
18:00 18-04-2014
ՀՀ-ում Չինաստանի դեսպանը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի շնորհավորական ուղերձը
Այս բաժնից
19540 դիտում
16:06 09-05-2024
Միայն օրենքի սահմաններում ենք գործելու. Հորդորում են այնպիսի բան չանել, որ ոստիկանությունն ուժ կիրառի. ՀՀ ոստիկանապետ
24530 դիտում
15:53 09-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Երևանում է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ