27187 դիտում
16:37 10-11-2018
Ոստիկանության Արթիկի բաժնի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Խորհրդային միլիցիայի օրվան. ներկա էին ոստիկանության վետերաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խորհրդային միլիացիայի օրվա կապակցությամբ այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնի դահլիճում Ոստիկանության Արթիկի բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ և անձակազմի համատեղ ջանքերով անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ս. Քոչարյանը, Ոստիկանության վետերանների Շիրակի մարզի խորհրդի նախագահ, Ոստիկանության փոխգնդապետ Հ. Գնթունին, վետերանների Արթիկի տարածաշրջանի խորհրդի նախագահ, Ոստիկանության մայոր Շ. Զուռնաչյանը և տասնյակ վետերաններ, որոնց շարքերում էին խորհրդային միլիցիայի Արթիկի ՆԳ բաժնի պետ, միլիցիայի փոխգնդապետ Ռ. Չարխոյանը, միլիցիայի փոխգնդապետ Ս. Հովհաննիսյանը, Ս. Խաչատրյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանդիսավոր միջոցառմանը բացման խոսքերով ելույթ ունեցավ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ս. Քոչարյանը։
Շնորհավորելով վետերաններին՝ նա կարևորեց ՀՀ Ոստիկանության դերը գրեթե 1 դար գոյատևած այս համակարգի կազմավորման գործում և նրանց թողած ավանդը հանցավորության դեմ պայքարում։
Ելույթ ունեցան Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մ. Մխիթարյանը, անձնակազմի գծով տեղակալ, Ոստիկանության փոխգնդապետ Ս. Գալստյանը։
Շնորհավորելով վետերաններին՝ Մ. Մխիթարյանը հիշեցրեց, որ վետերանների հետ համատեղ ուժերով մշտապես պայքարել ու պայքարեոլւ են հանցավորության դեմ և փառքով հիշում են նրանց, ովքեր այսօր մեր շարքերում չեն։
Ս. Գալստյանը կարևորեց վետերանների աջակցությունը երիտասարդ ծառայողների դաստիարակման գործում՝ նրանց թողած ավանդը այսօր համարելով այսօրվա ոստիկանի ոգեշնչման աբյուրը։
Իրենց երախտիքի խոսքով հանդես եկան վետերաններ Ռ. Չախոյանը, Ս. Հովհաննիսյանը, Ս. Խաչատրյանը, վետերանների խորհրդի նախագահ Խ. Գնթունին։
Հանդիսավոր արարողությունն ավարտվեց հյուրասիրությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+