ՊՍԺ-ն իր ֆուտբոլիստներին պարգևավճարներ է տալիս աշխատանքային էթիկան պահպանելու համար:
Նեյմարի պարգևավճարը կազմում է ամսեկան 375 հազ. եվրո: Կիլիան Մբապեն ստանում է 117 հազար, Դանի Ալվեսը, Էդինսոն Կավանին և Անխել Դի Մարիան՝ 70-ական, Տիագոն՝ 33 հազ. ամսեկան:
Փարիզցիները խաղացողներին վճարում են նրա համար, որպեսզի վերջիննեսր խաղերից առաջ և հետո ողջունեն և շնորհակալություն հայտնեն երկրպագուներին:
Բացի այդ, խաղացողները պետք է ժամանակին լինեն մարզումներին, հարցազրույցներ տան և չվնասեն թիմի հեղինակությանը:
Խախտումների համար տուգանքներ են նախատեսված. պարգևավճարը պահվում է մասնակի կամ ամբողջությամբ, ինչպես օրինակ՝ Մարկո Վերատիի դեպքում, որին պատժել էին անսթափ վիճակում մեքենա վարելու համար: