Երևանում 26-ամյա երիտասարդը, ով վարորդական իրավունքի վկայական չունի, վրաերթի է ենթարկել հետիոտնի. նա փախուստի չի դիմել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝  նոյեմբերի 8-ին, վրաերթ  է տեղի ունեցել Երևանում Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի  բնակիչ,  26-ամյա Արեգ Հայրապետյանը իր վարած Mercedes   մակնիշի  11 ՏA 110 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի  է ենթարկել հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի,  վարորդը փախուստի չի դիմել,  իր ավտոմեքենայով  վրաերթի ենթարկվածին տեղափոխել է  Իզմիրլյան բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է   Երևանի ճանապարհային ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել  ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Հրաչ Ալեքսանյանն ու Կարեն Խուդանյանը:
Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 
Ֆոտոլրագրողը հայտնում է,  որ վարորդ  Ա. Հայրապետյանը  ճանապարհային ոստիկաններին  հայտնեց, որ ինքը վարորդական իրավունքի վկայական չունի:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: 
 [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


