211652_close_icon
views-count34945 դիտում article-date 21:43 06-11-2018

Սիսիան-«Զանգեր», Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի «Մեղրու սար» և Գորիս քաղաքի բարձրադիր հատվածներում տեղ-տեղ առկա են մերկասառույց և տեղումներ ձյան տեսքով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին ժամը 20:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սիսիան-«Զանգեր», Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի «Մեղրու սար» և Գորիս քաղաքի բարձրադիր հատվածներում տեղ-տեղ առկա են մերկասառույց և տեղումներ ձյան տեսքով: Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր