Ամերիկյան ռազմական ինքնաթիռը հետախուզել է Ռուսաստանի սահմանները
Ամերիկյան ВВС RC-135V ռազմավարական հետախուզական ինքնաթիռը մոտեցել է ընդհուպ Ռուսաստանի սահմանին՝ Կալինինգրադի շրջանում՝ [url=https://twitter.com/ua4wiy_/status/1058382179313614849]տեղեկացրել[/url] է PlaneRadar-ը։
Ինքնաթիռն իր թռիչքը մեկնարկելով բրիտանական Միլդենհոլ բազայից՝ հասել է մինչեւ ռուս-լեհական սահման՝ օդային հետախուզություն անցկացնելով։
Նման դեպք տեղի էր ունեցել նաեւ հոկտեմբերի վերջին։ Այն ժամանակ ամերիկյան ռազմավարական RQ-4B Global Hawk անօդաչուն 11 ժամ հետախուզություն էր կատարել Ռուսաստանի սահմանի երկայնքով։