Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կընդունի «Լիվերպուլին»: Հանդիպումը կսպասարկի Անդրե Մարիները: Խաղը կկայանա նոյեմբերի 3-ին, Երևանի ժամանակով 21:30-ին:
Միջազգային լրատվամիջոցները ներկայացրել են «զինագործների» հավանական մեկնարկային կազմը.
«Արսենալ»` Լենո, Լիխշտայներ, Հոլդինգ, Մուստաֆի, Ջակա, Տորեյրա, Ռեմսի, Իվոբի, Օզիլ, Օբամեյանգ, Լակազետ։