211652_close_icon
views-count4765 դիտում article-date 22:10 02-11-2018

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա լեգենդար մարզիկ, ծանրամարտի ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, հասարակական և պետական գործիչ Յուրի Վարդանյանի մահվան մասին: Յուրի Վարդանյանի նվաճած սպորտային բարձունքները հիացմունքի և ոգեշնչման աղբյուր են եղել համայն հայության համար: Նրա օրինակին հետևելով` բազմաթիվ հայ եիտասարդներ մեծ սպորտին նվիրվելու որոշում են կայացրել: Երջանիկ եմ, որ Յուրիին անձամբ ճանաչելու և նրա հետ սերտորեն համագործակցելու հնարավորություն եմ ունեցել: Կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Վարդանյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, մարզական մեծ ընտանիքի բոլոր ներկայացուցիչներին և նրա բազմահազար երկրպագուներին»:

Նմանատիպ նյութեր