4943 դիտում
15:13 02-11-2018
Միացյալ Նահանգները 8 երկրի ազատել Է Իրանի դեմ պատժամիջոցներից. Bloomberg
ԱՄՆ-ը իր համաձայնությունն է տվել 8 երկրների, այդ թվում՝ Հնդկաստանին, Ճապոնիային ու Հարավային Կորեային, շարունակել իրանական նավթի գնումները նոյեմբերի 5-ին Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո:
Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով նախագահի վարչակազմի անանուն աղբյուրին:
«Թեև ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմի նպատակը մնում Է իրանական տնտեսության եկամտի հարկադրական նվազեցումը, պատժամիջոցներից ազատումը տրամադրված է ներկրման շարունակական նվազեցման փոխարեն, որպեսզի թույլ չտրվի նավթի գների աճ»,-գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքը:
Վերջինի խոսքով՝ այդ զիջողությունը ժամանակավոր բնույթ է կրում, և ԱՄՆ-ն ակնկալում է, որ պատժամիջոցներից ազատված երկրներն առաջիկա ամիսներին կշարունակեն նվազեցնել Իրանից նավթի ներմուծման ծավալը:
Նմանատիպ նյութեր
6964 դիտում
09:25 12-10-2019
Միացյալ Նահանգները պատրաստվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել․ «Ամերիկայի ձայն»
634 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
2035 դիտում
17:12 25-06-2015
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի լրտեսել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին
Այս բաժնից
868 դիտում
20:36 19-12-2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին և էներգետիկ ենթակառուցվածքներին
724 դիտում
19:42 19-12-2024
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
748 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում