211652_close_icon

Միացյալ Նահանգները վստահեցրել է, որ Ադրբեջանի հետ համաձայնագիրը Հայաստանի դեմ չի օգտագործվի

views-count721 դիտում article-date 22:39 15-08-2025
Հրապարակվել է ԱՄՆ նախագահ Թրամփի հուշագրի տեքստը՝ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղման կասեցման վերաբերյալ։

«Այդ որոշումն անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի Միացյալ Նահանգների ջանքերին աջակցելու համար։
անհրաժեշտ է Միացյալ Նահանգների կամ գործընկեր զինված ուժերի գործառնական պատրաստվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում աջակցելու համար։

էական նշանակություն ունի Ադրբեջանի սահմանների անվտանգության համար։
չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հասնելու շարունակական ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»,- ասված է տեքստում։

Հիշեցնենք, որ այդ որոշումը վերացնում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրման սահմանափակումները։

Նմանատիպ նյութեր