22678 դիտում
11:38 02-11-2018
Լոռու մարզում հայտնի ու սիրված «Օհանյան» կլինիկայի տնօրենն անակնկալ մատուցեց Վանաձորի մանկատան սաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` նոյեմբերի 1-ին, Լոռու մարզում հայտնի և սիրված, երջանկահիշատակ բժիշկ ռենտգենաբան Սիրակ Օհանյանի որդին` «Օհանյան» կլինիկայի տնօրեն, ատամնաբույժ Վանիկ Օհանյանն իր ընտանիքի անդամների հետ կազմակերպել էր ճանաչողական էքսկուրսիա «Մայքլ և Վիրջինիա Օհանյանների անվան բնապահպանական կրթության կենտրոն»:
Կենտրոնում երեխաներին սպասում էր փոքրիկ անակնկալ, ինչից հետո երեխաները հյուրերի միջոցով ծանոթացան բնապահպանության օրենքներին, ուսումնասիրեցին կենտրոնի ընտանի կենդանիներին և մասնակցեցին իրենց համար կազմակերպված սեմինարի «Հայաստան-ծառատունկ» ծրագրին։
Մանկատան տնօրեն Մարինե Դավթյանը իր և մանկատան սաների անունից շնորհակալություն հայտնեց «Օհանյան» կլինիկայի տնօրենին՝ ասելով, որ երեխաները նրանց այցից ստացան մեծ բավականություն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+