211652_close_icon

Կառավարությունը հաստատեց 17 համայնքում կապիտալ ծրագրերի համաֆինանսավորման որոշումը

views-count3320 դիտում article-date 12:12 01-11-2018
Կառավարությունն այսօր որոշում ընդունեց ՀՀ համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Շիրակի մարզպետարաններին հատկացնել 167 մլն 954 հազար դրամ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ 2018 թվականի առաջին 9 ամսում ՀՀ համայնքների կողմից ներկայացվել են թվով 230 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 173-ը: «Նշված ծրագրերից մի մասի համար կայացել են ծրագրերի իրականացման մրցութային գործընթացները: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են 17 համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը»,- ասաց Պապիկյանը: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 631 մլն դրամ և մրցույթների արդյունքներում այն կազմել է 419,5 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 167 մլն 954 հազար դրամ: Այդ համայնքներում արդեն իսկ իրականացվում են ծրագրերը` համայնքային բյուջեների հաշվին և ներկայումս ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջանում:

Նմանատիպ նյութեր