211652_close_icon

Սուրեն Պապիկյան. Պետությունը կմեծացնի գյուղական բնակավայրերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորման չափը

views-count3404 դիտում article-date 23:05 14-02-2021
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«‼️Պետությունը կմեծացնի գյուղական բնակավայրերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորման չափը: 

Նախորդ տարի մի շարք գյուղական  բնակավայրերի ճանապարհներ բարեկարգվեցին տեղական քարով սալարկմամբ, ինչը նախադեպային էր սուբվենցիոն ծրագրերի համար:
Հաշվի առնելով, որ ճանապարհների վերանորոգման այս մեթոդը՝ թե դիմացկունությամբ, թե կոլորիտային միջավայր հաղորդելու առումով հաջողված էր՝ այս տարի փոփոխություն է տեղի ունեցել ներհամայնքային ճանապարների վերանորոգման՝ սուբվենցիոն հայտերի ներկայացման չափորոշիչներում:  

‼️Ըստ այդմ ներհամայնքային ճանապարհների՝ տեղական հումքով(քարով) սալիկապատումը համայնքների կողմից խրախուսելու նպատակով պետությունը կմեծացնի իր բաժին ֆինանսավորման չափը 2021թ. սուբվենցիոն  ծրագրերում : 

Նկարներում՝ 
✅Բազում համայնքում (Լոռի) 758 գծամետր ճանապարհի սալարկում (Լոռի)
✅Արջուտ համայնքի (Լոռի) կենտրոնական ճանապարհի մասնակի նորոգում (աշխատանքներն ընթացքի մեջ են)
✅Նոր Կյանք և Փոքր Մանթաշ համայնքների (Շիրակ) ճանապարհների սալարկում
✅Ախթալայի (Լոռի) ներհամայնքային ճանապարհի սալարկում 
✅Մեծավան բնակավայրի (Լոռի) Կոմիտաս փողոցի նորոգում 
✅Հովտամեջ համայնքի (Արմավիր) կենտրոնական փողոցի մայթերի բարեկարգում»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր