2395 դիտում
19:11 27-10-2018
Երկրապահները հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության ամենասև էջերից է։ 1999-ի այդ օրը հենց ԱԺ նիստերի դահլիճում դաժանաբար գնդակահարվեցին խոշորագույն պետական այրեր՝ գործիչներ, որոնց հետ էր հայ ազգը կապում զարգացման, առաջընթացի հնարավորությունները։
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, երկրապահները ոճրագործության 19-րդ տարելիցի արարողություններն սկսեցին Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի` ԵԿՄ վարչության շենքում տեղադրված կիսանդրին և ի փառս Սպարապետի խաչքարը ծաղկադրելով:
Հիշատակի օրվա միջոցառումները շարունակվեցին Եռաբլուր զինվորական պանթեոնում: ԵԿՄ վարչության փոխնախագահները, վարչության անդամները, ԵԿՄ տարածքային բաժանմունքների և մարզային խորհուրդների ղեկավարները, երկրապահները դրոշակակիր պատանիների ուղեկցությամբ ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանի գլխավորությամբ ծաղկադրեցին և խնկարկեցին «Անհայտ զինվորի» և Արցախյան ազատամարտի ու ազգային-ազատագրական պայքարի հերոս նահատակների հուշակոթողները:
Այնուհետև եռասերունդ երկրապահները հարգանքի և խոնարհումի տուրք մատուցեցին ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին:
Երկրապահները գնահատել գիտեն և հավուր պատշաճի գնահատում ու խոնարհումի տուրք տալով վառ են պահում Կարեն Դեմիրճյանի հիշատակը:
Եռասերունդ երկրապահական ընտանիքի անդամները խոնարհումի տուրք մատուցեցին նաև երկրապահ պատգամավոր, «Տիգրան Մեծ» կամավորական ջոկատի հրամանատար Արմենակ Արմենակյանին` այցելելով Նորքի՝ իր իսկ նախաձեռնությամբ և հովանավորությամբ կառուցված Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում ննջող հայորդու շիրիմին:
«Ինչպես և կանխատեսել էր Երկրապահի առաջնորդ Վազգեն Սարգսյանը, 21-րդ դարը մերն է լինելու»,- վստահեցնում են Արցախյան ազատամարտի մասնակիցների կրտսեր սերունդը՝ պատանի և երիտասարդ երկրապահները: Այնինչ Սպարապետի զինակիցները վստահ են, որ 19 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը նոր Հայաստանում կբացահայտվի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1122 դիտում
11:39 27-10-2022
Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը
Այս բաժնից
2905 դիտում
23:58 23-12-2024
Գեղարքունիքի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
865 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
706 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը