211652_close_icon
views-count1122 դիտում article-date 11:39 27-10-2022

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Կառավարության անդամները, մինչ նիստը սկսելը, մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը։

«Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցը։ Այդ ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխանության և անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ։ Այդ օրը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խորհրդարան ներխուժած ահաբեկչական խումբը ինքնաձիգերով սպանեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, Օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին։ Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

***
Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ 21.5 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

2020 թվականի փետրվարի 2-ին Դատախազությունը հայտնել էր, որ «Հոկտեմբերի 27-ի» գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել: Դատախազությունն այսպիսով մասամբ բավարարել էր հասարակական-քաղաքական գործիչ, հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանի՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբերյալ Գլխավոր դատախազությանն ուղղված դիմումն, որով վերջինս խնդրել էր անջատված գործով քննչական խումբ ստեղծել:

Նմանատիպ նյութեր