Երկրապահները՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 24-ի առավոտյան Երկրապահ կամավորականների միության վարչությունը, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարները, երկրապահները ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, ծաղկներ խոնարհեցին վարչությունում տեղադրված ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այնուհետև Երկրապահներն ուղևորվեցին դեպի Ծիծեռնակաբերդ:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Երկրապահական պատվիրակությունը «Պատանի երկրապահ» ակումբի պատվո պահակային վաշտի ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին:
[b]
ԵԿՄ վարչության լրատվության և
հանրության հետ կապերի բաժին[/b]