3150 դիտում
22:31 27-10-2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարը կարևորել է տարածաշրջանային ենթակառուցվածքային ինտեգրացիոն ծրագրերում Հայաստանի ներգրավումը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի առևտրաարդյունաբերական բանկի (ICBC) Ծիանսու նահանգի մասնաճյուղի նախագահ Յանգ Ժիյենգի գլխավորած պատվիրակությանը։
Հակոբ Արշակյանը, ողջունելով Հայաստանում ներդրումներ կատարելու բանկի պատրաստակամությունը, նշել է, որ չունենալով ելք դեպի ծով՝ Հայաստանի համար շատ կարևոր է առավելագույնս ներգրավվելու տարածաշրջանային ենթակառուցվածքային ինտեգրացիոն ծրագրերում։
Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է ճանապարհաշինական այն խոշոր ծրագրերը, որոնք իրականացվում են տարբեր բանկերի օժանդակությամբ՝ ընդգծելով հատկապես «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միասնական երթուղային ցանցի ներդրման, երկաթուղային շինարարության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորություններին։
Յանգ Ժիյենգը նշել է, որ ներկայացված ծրագրերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո առաջիկայում կներկայացնեն, թե հատկապես որ ուղղությամբ են ցանկանում համագործակցել։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նորից հանդիպելու և առավել հանգամանալից քննարկելու համագործակցության շրջանակներն ու ուղղությունները։
Նմանատիպ նյութեր
3173 դիտում
18:22 27-10-2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարը ընդունել է ԱԶԲ ներկայացուցիչներին
Այս բաժնից
328 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
457 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
874 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը