64471 դիտում
10:44 22-10-2018
Վիճաբանություն Երևանում. այն վերածվել է ծեծկռտուքի. կան դանակահարվածներ. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, վիճաբանություն-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերք, ձախից ձախակողմյան հեմոթորոլ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել է 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ;
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ՝ 32-ամյա Ռոբերտ Այվազյանը և Երևան քաղաքի Սարի Թաղի 16-րդ փողոցի բնակիչ՝ 34-ամյա Գոռ Այվազյանը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ Էրեբունու բժիշկները կպայքարեին վիրավորների կյանքի համար, իսկ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները կպարզեին, թե որտեղից են վիրավորները տեղափոխվել հիվանդանոց, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Թբիլիսյան խճուղու թիվ 4/14 հասցեի մոտ ու արդեն դեպքի վայր են ժամանում Արաբկիրի Ոստիկանության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզում են, որ նշված անձանց դանակահարել է Կարեն Բեջանյանը, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, նախկինում դատապարտված է եղել։
Ոստիկանները ունեն օպերատիվ տեղեկություններ, որ բացի նշված անձանցից, ևս 1 հոգի մարմնական վնասվածքով է ստացել Կ. Բեջանյանի կողմից, ով վնասել է նրա ականջը։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ 3-րդ վիրավորի անձը ճշտելու, նրան և Կ. Բեջանյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: