211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Վարդենիսում. «Նիվա»-ի միջից հայհոյանքներ լսելուց հետո պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի. գործի է դրվել դանակ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

views-count47796 դիտում article-date 17:06 28-05-2025
Մայիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել «Վարդենիս» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դանակահարած քաղաքացու են տեղափոխել իրենց մոտ: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ գլխավորությամբ: 
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է ծանր վիճակում՝ վիրահատարանում: 
 
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործոսւթյունների վարչության քրեական ոստիիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ այդ օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «կալցեվոյում» Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Գ.ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս հայհոյանք է հնչեցրել, ինչի համար պարզաբանումներ կատարելու նպատակով նրան է մոտեցել Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արտյոմ Ա.-ն և նրանց միջև նշված հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանել էլ Վարդան Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արտյոմ Ա-ին՝ վերջինիս պատճառելով «ձախ թուլակողի շրջանի ծակած-կտրած վերքեր» վնասվածք: 

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչութան Վարդենիսի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վարդան Գ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր