211652_close_icon
views-count4474 դիտում article-date 18:28 21-10-2018

Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 35.23%-ը

Հանրապետության մի շարք մարզերում այսօր տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին ժամը 17-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 76.707 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 35.23 տոկոսը, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ժամը 17։00-ի դրությամբ քաղաքների մեջ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Կապանում՝ 16.255 մասնակից, իսկ ամենապասիվը՝ Արմավիրում՝ 7583։ Հրազդանում և Էջմիածնում մասնակցել են 13.163 և 12148 ընտրող համապատասխանաբար: Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ:

Նմանատիպ նյութեր