211652_close_icon
views-count3248 դիտում article-date 17:04 21-10-2018

Ուկրաինայի և Նիդեռլանդների հայերը փոխանակել են աշխատանքի փորձը և քննարկել հնարավոր համագործակցությունը

Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Նելլի Ղարիբյանը Ամստերդամում այցելել է Սուրբ հոգի հայկական եկեղեցի եւ հանդիպել է քաղաքաի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնում է [url=http://ua-report.info/news/owkrainayi_ew_niderlandneri_hayery_poxanakel_en_ashxatanqi_pordy_ew_qnnarkel_hnaravor_hamagorcakcowtyowny/2018-10-21-2076#.W8xZOlUzbIV]AnalitikaUA.net[/url]-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ Նիդեռլանդներում մոտ 45 000 հայ է ապրում։ Համայնքը մեծամասամբ կենտրոնացած է Ամստերդամում, Ալմելոյում, Ամերսֆորտում, Հաագայում, Դորդրեխտում, Ռոտերդամում, Ասենում եւ այլ քաղաքներում: Ամստերդամի համայնքի գործունեության մասին նա զրուցել է «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի տնօրեն Վահան Ավագյանի հետ։ «Ամստերդամում 1500-2000 հայ է ապրում, նրանց մի մասը ակտիվորեն մասնակցում է համայնքի հասարակական նախաձեռնություններին եւ կյանքին։ Համայնքի հավաքատեղին, ինչպես երեւի բոլոր երկրներում, եկեղեցու տարածքն է։ Սուրբ հոգի եկեղեցին Եվրոպայի հայկական ամենահին վանքն է։ Այն հիմնվել է 1714թ․՝ այն ժամանակվա 40 հայ առեւտրականների ջանքերով։ Առաջին հայերեն «Աստվածաշունչը» եւս հրատարակվել է Ամստերդամում»,- պատմել է Վահան Ավագյանը։ 2018թ․ Սուրբ հոգի եկեղեցու պատին խաչքար է բացվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։ «Դա մեծ ձեռքբերում էր ողջ համայնքի համար։ Հետաքրքիր է, որ համարյա բոլոր հայերն իրենց ներդրումն ունեցան խաչքարի բացման գործում։ Իհարկե, խաչքարի թեմատիկայի եւ տեղադրման հետ կապված դժվարություններից խուսափել չհաջողվեց»,- նշել է Ավագյանը։ Ամստերդամում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց․ «Մոտ 65 երեխա է սովորում դպրոցում։ Այնտեղ երեք առարկա է դասավանդվում՝ հայերեն, այդ թվում՝ արեւելահայերեն եւ արեւմտահայերեն, Հայաստանի եւ կրոնի պատմություն»։ Ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ հայկական բոլոր համայնքները միավորված են մեկ կազմակերպության մեջ, Նիդեռլանդների համայնքներն առանձին են գործում, սակայն բոլորը միավորված են մեկ նպատակի շուրջ՝ պահպանել հայությունը հայրենիքի սահմաններից դուրս։ Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայության հաղորդման համաձայն՝ հանդիպման ընթացքում երկու համայնքների ներկայացուցիչները փոխանակել են իրենց փորձը եւ քննարկել են հնարավոր համագործակցությունը։ Վահան Ավագյանը խոստացել է մոտ ապագայում պատասխան այցով Կիեւ ժամանել եւ մոտիկից ծանոթանալ Ուկրաինայի հայերի միության հետ։ Ինչպես արդեն հաղորդվել Է, 2013 թվականից միջազգային համագործակցությունը դարձել Է Ուկրաինայի հայերի միության զարգացման գերակա ուղղությունը: Միության ներկայացուցիչները համագործակցության հարթակներ են ստեղծում ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ այլ տարածաշրջանների կազմակերպությունների հետ: Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ , միակ կառույցն է, որ միավորում է Ուկրաինայում գործող բորոր հայկական կազմակերպությունները և հայ համայնքները։

Նմանատիպ նյութեր