211652_close_icon
views-count48139 դիտում article-date 09:30 20-10-2018

Պարզվել է, թե ինչ զենքով է «Նորատուսցի Արան» Հյուսիսային պողոտայում գործող «Հուկաման» ակումբում կրակոցներ արձակել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում նախաքննությամբ պարզվել է, թե ինչ մակնիշի հրազենից է կրակոցներ արձակվել հանցագործ աշխարհում հայտնի «Նորատուսցի Արայի» կողմից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչի որոշմամբ Հյուսիսային պողոտայի 1-ին շենքի 4/1 հասցեում գտնվող «Հուկաման» ակումբի նկուղային հարկի սրահի մուտքից դեպի ձախ պատի վրա հայտնաբերված վնասվածքների հատվածներից փորձաքրեագետները դուրս են բերել թվով 5 գնդակներ: Քննիչի որոշմամբ նշանակված դատաձգաբանական եզրակացության համաձայն՝ պարզվել է, որ այդ գնդակները հանդիսանում են 9 մմ տրամաչափի «ՊՄ» և «ԱՊՍ» ատրճանակների համար նախատեսված գործարանային արտադրության « 9X18ՊՄ» փամփուշտների գնդակներ: Դատաձգաբանական փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված 5 գնդակները կրակված են այն զենքից, որը «Նորատուսցի Արան» ներկայացրել է իրավապահներին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/14/1107591/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 13-ին, կրակոցներ էին հնչել Երևանի կենտրոնում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ժամը 02:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գործող «Հուկման» ակումբում կրակոցներ են հնչել: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել էին, որ կրակոցները արձակել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը, ով նշված ակումբում կոպիտ կերպով խախտելով հասարարական կարգը՝ ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ էր արձակել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների արդունքում Ա. Բանդուրյանը, ով հանցագործ աշխարհում հայտնի է որպես «Նորատուսցի Արա», մեղայականով ներկայացել էր ոստիկանության կենտրոնական բաժին և հետաքննչի որոշմամբ ձերբակալվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր