Բերման է ենթարկվել հանցագործ աշխարհում հայտնի քրեական հեղինակություն՝ Նորատուսցի Արան
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի, քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Արա Բանդուրյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանություն է բերման ենթարկվել ապօրինի զենք ունենալու կասկածանքով։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: