211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց Հունան Պողոսյանի նշանակումը. «Ինձ համար կարեւոր է ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը». Aravot.am

views-count10471 դիտում article-date 20:26 19-10-2018
Այսօր Կապանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի նշանակման վերաբերյալ հնչած քննադատություններին ասելով, որ նախ՝ դա աննախադեպ երեւույթ չէ, նախկինում էլ այդպիսի դեպքեր եղել են: Եվ, եթե Երեւանը կարող է կառավարել ոչ երեւանցին, եւ ինչու չենք ընդունում, որ Սյունիքն էլ կարող կառավարել ոչ սյունեցի: Ըստ նրա, եթե Երեւանը գլուխն է, ապա Սյունիքը Հայաստանի ողնաշարն է. «Սյունիքը ողջ հայության ողնաշարն է, Սյունիքի նշանակությունը չի սահմանափակվում մի մարզով, մի քաղաքով, մի գյուղով: Սյունիքը, գիտեք, նույնիսկ, Ղարաբաղի ողնաշարն է: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սյունիքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս պետք է հստակ պատկերացնենք ինչ ենք ուզում, ինչ խնդիր ենք լուծում. «Սյունիքով է անցնում Հայաստանի հանրապետությունը Իրանի Իսլամական հանրապետությանը կապող միակ ճանապարհը: Միակ ճանապարհը, որը երկու օր առաջ հինգ հոգով որոշել էին որոշ մարդիկ փակել»: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/10/19/988135/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր