211652_close_icon
views-count6013 դիտում article-date 17:00 19-10-2018

Վրաստանը պատրաստ չէ անդամակցելու Եվրամիությանը. Վրաստանում ԵՄ դեսպան

Վրաստանը ներկա փուլում պատրաստ չէ անդամակցելու Եվրամիությանը կազմակերպության չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով: Այդ մասին, հայտարարել է Վրաստանում ԵՄ-ի դեսպան Կարլ Հալցերը վրացական Առաջին ալիքի եթերում: «Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցելուն, պատրաստ է արդյոք Վրաստանը անդամակցելուն. պատասխանը, իհարկե, կլինի ոչ: Վրաստանը պատրաստ չէ: Կան ասոցացման մասին համաձայնագրի շրջանակներ, որոնք նախատեսում են Վրաստանի մերձեցումը Եվրամիության չափորոշիչներին: Դրան է վերաբերում նաև ազատ առևտուրը ԵՄ-ի հետ: Այս ամենի և բարեփոխումների միջոցով Վրաստանը պետք է բարձրանա՝ ԵՄ-ի չափորոշիչներին համապատասխանելու տեսանկյունից, սա է ուղերձը»,- ասել է Հալցերը: Նրա խոսքով՝ ԵՄ-ում համաձայն են այն բանի հետ, որ հարկավոր է հնարավոր բոլոր գործիքներն օգտագործել Եվրամիությանը Վրաստանի մերձեցման համար:

Նմանատիպ նյութեր