211652_close_icon
views-count1497 դիտում article-date 12:57 12-11-2018

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշում կայացվեց նոյեմբերի 12-ին Ազգային ժողովում տեղի ունեցած Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: «Այս նախագիծն ունի մի քանի առանձնահատուկ հանգամանքներ, որոնք էական են քննարկումների համար: Առաջինն այն է, որ պետական բյուջեի փիլիսոփայությունը մեծ իմաստով պահպանված է, և համապատասխանում է այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր առջև: Նաև առաջին անգամ 2019թ. բյուջեն ներկայացվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով»,- ասաց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Բյուջեի նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Նմանատիպ նյութեր