211652_close_icon
views-count96514 դիտում article-date 14:12 19-10-2018

Վանաձորի թիվ 24 դպրոցում բողոքի ակցիա են իրականացրել դպրոցի նախկին ու ներկա աշակերտնեի ծնողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Վանաձորի թիվ 24 դպրոցի աշակերտների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել դպրոցի բակում: Ակցիային ներկա են եղել նաև դպրոցի նախկին աշակերտները, նախկին և ներկա աշակերտների ծնողները: Բողոքի ակցիայի մասնակիցները լրատվամիջոցներին ներկայացրել են ոստիկանության որոշումը: Ավելի վաղ սոցիալական ցանցի իր էջում 1-ին Ա դասարանի աշակերտ Անդրանիկ Նազարյանի մայրը՝ Աննա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում դասվար Անահիտ Գաբրիելյանին մեղադրել էր երեխային հարվածելու, ծեծելու, ճանկռտելու և ստորացնելու մեջ, ինչը լայն տարածում էր գտել: Բողոքի ակցիայի մասնակիցները լրատվամիջոցների հետ զրույցում բացառեցին, որ դասվար Անահիտ Գաբրիելյանը առհասարակ կարող էր որևէ նման քայլ կատարել երեխայի նկատմամբ: Ըստ աշակերտների ծնողների, իրենց երեխաները կրթվելով և դաստիարակվելով տվյալ ուսուցուհու մոտ, երբևե բացի լավ վերաբերմունքից ու գիտելիքներից, ոչինչ չեն ստացել, եւ տվյալ ծնողի ներկայացրածը զրպարտանք է, նման բան տեղի չի ունեցել, ինչը հաստատվել է նաև Ոստիկանության կողմից իրականացված քննությամբ ու դատաբժշկական եզրակացությամբ: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ուսուցչուհու բարի համբավը արատավորած ծնողը հրապարակային ներողություն խնդրի նույն սոցիալական ցանցի իր էջում, հակառակ դեպքում իրենց պատիվն ու արժանապատվությունը կվերականգնեն դատական կարգով: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Վանաձորի պետական համալսարանի դոցենտ Լիլիթ Բաղդասրյանը դժգոհեց նաև, որ այս եղանակով ամեն ծնող կարող է պատեհ-անպատեհ վիրավորանք հասցնել վաստակ ունեցող մանկավարժին և անպատիժ մնալ, ինչի մասին պետք է մտածի ու քայլեր ձեռնարկի նաև ՀՀ ԿԳՆ-ն, պաշտպանելով նաև ուսուցիչների շահերն ու իրավունքները, հակառակ դեպքում ստացվում է, որ որոշ մարդիկ կարող են զրպարտել, վիրավորել ու հեղինակազրկել ուսուցչուհուն, ու մնալ անպատիժ: Այս ամենը կարող է վատ նախադեպ դառնալ, որը պետք է կանխվի օր առաջ: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր