211652_close_icon
views-count1862 դիտում article-date 21:18 04-03-2019

Տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին։ Դեսպանն ընդգծել է երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ Ֆրանսիայի կառավարության և գործարար շրջանակների հետաքրքրվածությունը։ Հաշվի առնելով Հայաստանում հեղափոխության հաղթանակը՝ նշել է, որ հատկապես հեռահաղորդակցության և տրանսպորտի ոլորտներում գործակցության նոր էջ բացելու հնարավորությունների մեծ առաջընթաց են տեսնում: Հակոբ Արշակյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերն ընդլայնելու և խորացնելու մեծ ներուժը: Նա անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ֆրանսիական ընկերությունների կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններին, մասնավորապես, Ինժեներական քաղաք այցելությունից հետո «Թալես» ընկերության կողմից Հայաստանում գիտահետազոտական մասնաճյուղ ունենալու` ընկերության ղեկավարության ցանկությանը։ Նախարարը կարևորել է ինժեներական այլ խոշոր ընկերությունների կողմից ևս Հայաստանում գիտահետազոտական նման մասնաճյուղեր հիմնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ նոր գրանցվող ընկերությունների համար պետության կողմից սահմանվում են արտոնություններ: Նա բարձր է գնահատել Ֆրանսիայի կողմից Հայաստանին սուպերհամարկարգիչներ նվիրաբերելը, որոնք պլանավորվում է տեղադրել Ինժեներական քաղաքում։ Հակոբ Արշակյանը Ժոնաթան Լաքոտին տեղեկացրել է նաև, որ «VivaTech 2019» ցուցահանդեսում Հայաստանը կունենա իր մեծ տաղավարը։ Նա նշել է, որ նախարարությունն աջակցում է այդ տաղավարի կազմակերպիչներին և կոչ է անում, որպեսզի Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունները մասնակցություն ունենան ցուցահանդեսին։ Կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի ունենալիք ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT): Նախարարը լիահույս է, որ ֆրանսիական ընկերությունները բարձր մակարդակով մասնակցություն կունենան դրանում։ Դեսպանը նշել է, որ ֆրանսիական «Sofrecom» հեռահաղորդակցական ընկերությունը, որը «Orange» ընկերության դուստր ձեռնարկությունն է, ցանկություն ունի գործունեություն ծավալելու Հայաստանում: Ժոնաթան Լաքոտը տեղեկացրել է, որ ընկերությունը նաև պատրաստակամ է մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործառույթներ իրականացնել: Նախարարը նշել է, որ պատրաստակամ է հանդիպել և քննարկել երկկողմ գործակցության հեռանկարները: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր