211652_close_icon

ՀՀ-ԵՄ համաձայնագրի միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է գումարվել

views-count2096 դիտում article-date 11:35 18-10-2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ հոկտեմբերի 17-ին կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, նիստի ընթացքում քննարկվել են առողջապահության, սպորտի և երիտասարդության, պետական ֆինանսների կառավարման և տնտեսական երկխոսության ոլորտներին առնչվող՝ ճանապարհային քարտեզում ներառվելիք միջոցառումները: Նիստի օրակարգում ներառված ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների ամփոփ զեկույցները վերաբերել են ինչպես առանձին ոլորտային բարեփոխումներին, այնպես էլ համաձայնագրի հրահանգներով պահանջվող միջոցառումներին:

Նմանատիպ նյութեր