Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (ԱՖԱ) մեղադրանք է ներկայացրել Մոուրինյոյին
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Մեղադրանքը պայմանավորված է ԱՊԼ-ում «Բերնլիի» հետ խաղում (0:0) պորտուգալացի մասնագետի կարգապահական խախտումների հետ:
ԱՖԱ-ի հայտարարության մեջ նշված է, որ հանդիպման ընդմիջմանը Մոուրինյոն վիրավորական արտահայտություններ է արել մրցավարի հասցեին: Մինչև նոյեմբերի 4-ը Մոուրինյոն պետք է պատասխանի առաջադրված մեղադրանքներին:
Ավելի վաղ ԱՖԱ-ն Մոուրինյոյին մեղադրանք էր ներկայացրել «Լիվերպուլ»-ՄՅՈւ խաղում (0:0) մրցավարի հասցեին արված արտահայտությունների համար: