Հայ բազկամարտիկը Թուրքիայում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում այսօր հնչել է հայոց հիմնը, մեր եռագույնը ծածանվել է բոլորից վեր:
Մրցումների մեկնարկային օրը փայլուն է հանդես եկել գերծանր քաշային Դավիթ Դադիկյանը, ով երիտասարդների պայքարում ձախ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ:
Ընդ որում, հաղթանակած հայ մարզիկը նաև հայոց բանակի զինվոր է: