Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Թուրքիայից վերադարձած քահանա Բրանսոնին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է 2016-ից ի վեր Թուրքիայում կալանքի տակ մնացած ու ուրբաթ ազատ արձակված և ԱՄՆ վերադարձած ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին:
Հայտնի է, հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տանը:
Թրամփը Բրանսոնի ազատ արձակումը համարել է կարևոր քայլ թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման ճանապարհին, ինչի մասին նա մեկնաբանություն է թղել Twitter-ում.
«Հիանալի օր: Հոգևորական Էնդրյու Բրանսոնը, ով կարող էր դատապարտվել Թուրքիայում 35 տարվա ազատազրկման, վերադարձավ իր ընտանիք:»