Յուրա Մովսիսյան. Ես վերադառնում եմ. այժմ մենք ունենք ազատ Հայաստան
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը նորից հրավեր է ստացել ազգային հավաքականից, ինչի առթիվ ֆեյսբուքի իր էջում գրել.
«Երեք տարի հավաքականում չխաղալուց հետո ես որոշեցի վերադառնալ ու կրկին խաղալ: Ես չէի մտածում, որ կվերադառնամ, այն ամենից հետո ինչ պատահեց, սակայն այժմ մենք ունենք նոր` ազատ Հայաստան և ավելի մեծ հպարտություն, քան իմ երկրի թիմին միանալը` չկա:
Չեմ համբերում երբ եմ վայրէջք կատարելու Հայաստանում ու սկսելու մեր նոր ճանապարհորդությունը: Սպասում եմ լեփ-լեցուն ստադիոնի` հոկտեմբերի 13-ին և 16-ին: Մենք միայն մեր երկրպագուների աջակցության շնորհիվ կարող ենք վերսկսել հաղթական ուղին»,- գրել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը կմրցի Ջիբրալթարի, իսկ հոկտեմբերի 16-ին` Մակեդոնիայի հավաքականների հետ: