17084 դիտում
20:12 07-10-2018
Վարդան Մինասյանը հավաքականից հեռանալու մասին. Շատերդ շատ բաներից տեղյակ չեք
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի` «Արարատ»-«Արարատ-Արմենիա» խաղից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է նաև ազգային ընտրանուց հեռանալու մասին հարցին, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/10/07/Minasyan/919374]Armsport.am[/url]-ը:
Հիշեցնենք` ՀՖՖ նախագահի ընտրության նախօրեին` սեպտեմբերի 21-ին, Վարդան Մինասյանը հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին.
«Սա շատ երկար խոսելու թեմա է:
Շատերդ շատ բաներից տեղյակ չեք և մեկնաբանություններ եք անում: Ես միայն մեկ բան եմ ասում՝ շատերդ շատ բաներից տեղյակ չեք»,- նշել է Վարդան Մինասյանն ու հավելել, որ հետաքրքրող բոլոր հարցերին ինքն ավելի ուշ կպատասխանի:
Նշենք` Վարդան Մինասյանը հոկտեմբերի մեկին է ստանձնել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
859 դիտում
23:00 09-05-2024
Ըմբիշներ Արթուր Սարգսյանը և Հայկ Մնացականյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել
1390 դիտում
17:38 08-05-2024
Ռոստովում կայացած Մուայթայի միջազգային խոշոր մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 15 մեդալ
1156 դիտում
21:34 06-05-2024
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը