2299 դիտում
19:32 05-10-2018
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատարը ողջունել է միջազգային համաժողովի մասնակիցներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 5-ին մասնակցել է Երևանում մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության
ավտոմոբիլային փոխադրումների միության (BSEC – URTA) գլխավոր ասամբլեայի 34-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին և կարևորելով ներկայացուցչական նման համաժողովի անցկացումը Հայաստանում՝ իր ելույթում Փամբուխչյանն անդրադարձել է այն կարևոր դերակատարությանը, որն ունի Սևծովյան տնտեսական
համագործակցության կազմակերպության ավտոմոբիլային փոխադրումների միությունը միջազգային բեռնափոխադրումների զարգացման բնագավառում։
«Հայասատանի՝ դեպի ծով ելք չունեցող երկրի համար, անչափ կարևոր է ՍԾՏՀ-ին լիարժեք մասնակցությունը։ Այն օգնում է, որպեսզի միջազգային բեռնափոխադրումների հետ կապված հարցերում բազմաթիվ խնդիրներ լուծում ստանան։ Բացի այդ, ոչ պակաս ներդրում ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում»,- ասել է Արմեն Փամբուխչյանը:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1992թ. հունիսի 25-ին տասնմեկ երկրների (Ալբանիա, Հայաստանի Հանրապետություն, Բուլղարիայի Հանրապետություն, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիայի Հանրապետություն, Ուկրաինա, Ադրբեջանի Հանրապետություն) ղեկավարների և կառավարությունների ղեկավարների կողմից գագաթաժողովի հռչակագրով: 2004թ-ից, որպես անդամ պետություն, կազմակերպությանը միացել է նաև Սերբիայի Հանրապետությունը։
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3176 դիտում
18:22 27-10-2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարը ընդունել է ԱԶԲ ներկայացուցիչներին
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք