211652_close_icon
views-count4339 դիտում article-date 12:51 04-10-2018

Չեմպիոնների լիգա. Կատալոնական համերգ Լոնդոնում, Ռակիտիչի հրաշք գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայում կայացավ 2-րդ տուրը: A խմբում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց բելգիական «Բրյուգեին»: Երբեմնի հզորությունը վերականգնող Դորտմունդի «Բորուսիան» տանը հաղթեց «Մոնակոյին»՝ 3:0 և «Ատլետիկոյի» հետ 6 միավորով առաջատար է: Օրվա գլխավոր հանդիպումը կայացավ Լոնդոնում, որտեղ «Տոտենհեմը» ընդունեց «Բարսելոնային»: Կատալոնացիները՝ Լիոնել Մեսիի գլխավորությամբ, իսկական համերգ տվեց, ցուցադրելով ֆանտաստիկ գեղեցիկ և արտասովոր կոմբինացիոն ֆուտբոլ: Լիոնել Մեսին դուբլի հեղինակ դարձավ, թեպետ այդ գոլերի 50 տոկոսը պետք է պատկանի Լուիս Սուարեսին: Հանդիպման զարդը դարձավ «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի հրաշք գոլը՝ Ֆիլիպե Կոուտինյոյի ոչ պակաս հրաշք գործողություններից հետո: «Տոտենհեմը» ամեն ինչ արեց՝ պարտությունից խուսափելու համար, շատ մոտ էր դրան, սակայն «Բարսելոնան» կարողացավ խաղավերջում վերջակետ դրեց հանդիպմանը՝ հաղթելով 4:2: Կատալոնական ակումբը Միլանի «Ինտերի» հետ միասին վաստակել է 6 միավոր և խմբի առաջատարն է: C խմբում «Նապոլին» վերջին րոպեին Ինսինյեի շնորհիվ հաղթեց «Լիվերպուլին»՝ 1:0: [b]Չեմպիոնների լիգա, 2-րդ տուր [/b] [b]A խումբ [/b]«Ատլետիկո» (Իսպանիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 3:1 Անտուան Գրիզման, 28, 67, Կոկե, 90+4 – Արնո Գրյոնևելդ, 39 «Բորուսիա» (Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիայի առաջնություն)՝ 3:0 Յակոբ Լարսեն, 51, Պակո Ալկասեր, 72, Մարկո Ռոյս, 90+2 [b]B խումբ [/b]«Տոտենհեմ» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 2:4 Հարի Քեյն, 52, Էրիկ Լամելա, 66 - Ֆիլիպե Կոուտինյո, 2, Իվան Ռակիտիչ, 28, Լիոնել Մեսի, 56, 90 «ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա) - «Ինտեր Միլան» (Իտալիա)՝ 1:2 Պաբլո Պաուլինո Ռոսարիո, 27 – Ռաջա Նաինգոլան, 44, Մաուրո Իկարդի, 60 [b]C խումբ [/b]ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 6:1 Նեյմար, 20, 22, 81, Էդինսոն Կավանի, 37, Անխել Դի Մարիա, 41, Կիլիան Մբապե, 70 – Մարկո Մարին, 74 «Նապոլի» (Իտալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1:0 Լորենցո Ինսինյե, 90 [b]D խումբ [/b]«Լոկոմոտիվ Մոսկվա» (Ռուսաստան) - «Շալկե» (Գերմանիա)՝ 0:1 Ուեսթոն Մաքենի, 88 «Պորտու» (Պորտուգալիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 1:0 Մուսա Մարեգա, 49
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր