«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է տեղափոխվել ՊՍԺ: Ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները «Բարսային» 30-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ են 90 մլն եվրո վճարել:
Ռակիտիչի հրաժարագինը պայմանագրով կազմում է 120 մլն եվրո, սակայն ՊՍԺ-ն չի ցանկանում ակտիվացնել այդ կետը՝ մտադրվելով պայմանավորվել 90 միլիոնի վրա, քանի որ այդ գումարը համարում են համարժեք:
Իր հերթին «Բարսելոնան» չի վերանայելու խորվաթի պայմանագրի ֆինանսական կողմը, մինչդեռ ՊՍԺ-ն պատրաստ է նրա աշխատավարձը կրկնակի բարձրացնել: