3081 դիտում
23:04 27-09-2018
Քրեակատարողական ծառայությունում կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը
Ըստ ընդունված կարգի՝ յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի Քրեակատարողական ծառայությունում կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն:
Սեպտեմբերի 27-ին՝ հերթական ընդունելության օրը, նախապես գրանցված քաղաքացիներին ընդունեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը:
Ընդունելության եկած քաղաքացիների հարցերը կապված էին կալանավորված անձանց և դատապարտյալների առողջական խնդիրների, ուղղիչ հիմնարկի տեսակը մեկուսացվածության առավել ցածր աստիճանի փոխելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հետ: Պայմանական վաղաժամկետ ազատման և առողջական խնդիրներին վերաբերող հարցերն արդեն իսկ գտնվում էին ընթացքի մեջ, և քաղաքացիներին տեղում իրազեկեցին, որ ազատազրկված իրենց հարազատների պատշաճ բուժօգնությունը կկազմակերպվի օրենքով սահմանված կարգով:
Քաղաքացու՝ իր հարազատի անվտանգության հետ կապված մտահոգությունների վերաբերյալ ծառայության պետը հավաստիացրեց, որ բոլոր քրեակատարողական հիմնարկներում յուրաքանչյուր ազատազրկված անձի անվտանգությունն ապահովված է. «Մենք երաշխավորում ենք յուրաքանչյուր դատապարտյալի անվտանգությունը», իսկ ծառայության պետի խորհրդական Ա. Սարգսյանը հավելեց, որ Քրեակատարողական ծառայությունը՝ ծառայության պետ Ա. Մխոյանի գլխավորությամբ, աշխատում է, որպեսզի քրեակատարողական հիմնարկների մասին ձևավորված և արմատացած կարծրատիպերը կոտրվեն:
Քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին Արտյոմ Մխոյանին՝ բարձրացված խնդիրներին լուծումներ տալու համար՝ հայտնելով, որ իրենց լիովին բավարարեցին վերջինիս պատասխաններն ու պարզաբանումները, ծառայության պետն էլ հավելեց. «Մենք անում ենք այն, ինչի համար կոչված ենք»:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1512 դիտում
20:17 30-08-2018
Քրեակատարողական ծառայությունում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
1643 դիտում
15:08 01-12-2018
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայությունում իրականացվել է քաղաքացիների ընդունելություն
1063 դիտում
19:28 28-02-2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում քաղաքացիների հերթական ընդունելությունն է կազմակերպվել
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2098 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար