211652_close_icon
views-count2363 դիտում article-date 22:12 27-09-2018

Գրողների միությունում տեղի կունենա Թամարա Հովհաննիսյանի «ՏԱՐԻՔԻ ՀՈԳԻՆ» ժողովածուի շնորհանդեսը

Սեպտեմբերի 28֊ին, ժամը 14։00֊ին Հայաստանի գրողների միության Կլոր սրահում (հասցեն՝ Բաղրամյան 3, 2֊րդ հարկ) տեղի կունենա Թամարա Հովհաննիսյանի ՏԱՐԻՔԻ ՀՈԳԻՆ ժողովածուի շնորհանդեսը։ Թամարա Հովհաննիսյանի «Տարիքի հոգին» բանաստեղծությունների նոր ժողովածուն անկեղծ զգացմունքների ու իր տարերքի մեջ առնող զգացողությունների, հուզական պոռթկումների ու ներդաշնակ խոհերի իսկական հրավառություն է, որտեղ բանաստեղծը, կինը, քաղաքացին, հայուհին պատկերանում են բովանդակ անկեղծությամբ ու առանց շպարի, բաց ու մերկ՝ առանց նույնիսկ պայմանական սեթևեթանքների: Բանաստեղծական տողն իր նուրբ երաժշտականությամբ հանդերձ՝ բեռնավորված է հոգեբանական այնպիսի լիցքերով, որ, թվում է, ուր որ է կպայթի՝ ընթերցողին անխուսափելիորեն ներառելով իր տարերքի մեջ:

Նմանատիպ նյութեր