211652_close_icon
views-count4335 դիտում article-date 22:23 26-09-2018

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Ջրվեժում

«Նելեգալ-2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերերատիվ տեղեկություններն իրացնելիս, Կոտայքի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 25-ին, ժամը 08.30-ին, Ջրվեժ գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1965 թ. ծնված Մարգար Ե.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 20-ից ՌԴ Ռոստովի մարզի ՔՊԻՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 213 հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր