4768 դիտում
17:00 22-09-2018
Ազատությունը գանձ է, որը պետք է պահպանել և փոխանցել սերունդներին․ Ֆրանցիսկոս
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հովվապետական այցով ժամանել է Լիտվա: Մերձբալթյան շրջան կատարած քառօրյա ուղևորության ընթացքում նա կայցելի նաև Լատվիա և Էստոնիա: Այցը նվիրված է երեք հանրապետությունների անկախության 100-ամյակին: Հաղորդում են լիտվական լրատվամիջոցները։
Հռոմի պապը Վիլնյուսում հարգանքի տուրք կմատուցի նացիստական և խորհրդային բռնազավթման զոհերի հիշատակին:
«Ազատությունը գանձ է, որը պետք է պահպանել, գուրգուրել և իբրև թանկ արժեք փոխանցել գալիք սերունդներին»,- այցի նախօրեին հրապարակված տեսաուղերձում ասել է կաթոլիկ եկեղեցու քահանայապետը:
Բալթյան 3 հանրապետությունները 2-րդ աշխարհամարտի տարիներին բռնազավթվել են Խորհրդային Միության, ապա նացիստական Գերմանիայի կողմից, իսկ պատերազմից հետո վերստին հայտնվել էին ԽՍՀՄ կազմում:
1991 թվականին Լիտվան, Լատվիան և Էստոնիան անկախություն են հռչակել, իսկ 2004 թվականին անդամակցել են ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը:
Նմանատիպ նյութեր
1825 դիտում
15:43 01-11-2022
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն այն հարցն է, որը պետք է թողնել ապագա սերունդներին. ՌԴ դեսպան․ Tert.am
1414 դիտում
16:03 15-10-2023
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի բոլոր սրբավայրերը
Այս բաժնից
1024 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
952 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
796 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու